Քաղաքականություն

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. քվեարկել է ընտրողների 44,36 տոկոսը

2 րոպեի ընթերցում

ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին. քվեարկել է ընտրողների 44,36 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց, ընտրատեղամասերի փակման ժամը 20։00-ի դրությամբ, նախնական տվյալներով, մասնակցել է 32 հազ. 523 ընտրող կամ ընտրողների 44,36 տոկոսը։ Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Գորայք համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 1 408 ընտրողների 76,07 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 970 ընտրողների 16,49 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 40,83 տոկոսը։ Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Հունիսի 9-ի առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում