Տնտեսություն

Դրական տեղաշարժերն ակնհայտ են. Խաչատուր Սուքիասյանը՝ Հայաստանի բիզնես միջավայրի մասին

1 րոպեի ընթերցում

Դրական տեղաշարժերն ակնհայտ են. Խաչատուր Սուքիասյանը՝ Հայաստանի բիզնես միջավայրի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիլիջան քաղաքում անցկացվող հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողով»-ը կարևոր իրադարձություն է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Այստեղ տարբեր ոլորտների հայտնի դեմքեր են հավաքված։ Լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա տարբեր հարթակներում, նոր գաղափարներ, նոր ծրագրեր կյանքի կոչվեն»,-ասաց Խաչատուր Սուքիասյանը։

Գործարարը նկատեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո բիզնես միջավայրը բավական բարելավվել է, ինչը դրական ազդակ է միջազգային հանրությանը։

«Երբ բարձրացված խնդիրները լուծում են ստանում, դա իր հերթին նպաստում է, որ Հայաստանի հեղինակությունը մեծանա։ Չկա կոռուպցիա, հավասար պայմաններ են, մենաշնորհներ չկան, բիզնեսի համար ոչ մի խոչընդոտ չկա»,- ասաց նա։

Խաչատուր Սուքիասյանը նկատեց, որ իր բիզնես ընկերներից դրական ազդակներ են գալիս, նրանք հետաքրքրված են հայաստանյան շուկայով։ Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում են ամենատարբեր ոլորտներ, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաները։ Այս համատեքստում նա կարևորեց 2019 թվականի աշնանը Երևանի անցկացվելիք ՏՏ ոլորտի հեղինակավոր գագաթնաժողովի անցկացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում