Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. ֆինանսների փոխնախարար

 Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն. 
ֆինանսների փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական մարմինների արտաբյուջետային հաշիվները կսահմանափակվեն և բոլոր այն եկամուտները, որոնք տարբեր օրենքներով համարվում էին որպես արտաբյուջետային մուտքեր, նոր փոփոխություններով կդասակարգվեն որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` հավելելով, որ բոլոր այն ծախսերը, որոնք այսօր մի շարք օրենքներով և արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվում էին պատկան մարմինների այս կամ այն կարիքների համար, դրանք այլևս չեն իրականացնելու առանձին, այլ ներառվելու են պետական բյուջեի ծախսերում որպես բյուջետային ծախսեր։

«Օրենքի փաթեթը ներառում է բոլոր պետական մարմինների արտաբյուջեները։ Այս փոփոխությունը կատարելու նպատակադրումը  սահմանված է եղել կառավարության գործունեության ծրագրով, որով նախատեսվում է, որ բոլոր արտաբյուջետային հաշիվները պետք է միավորվեն և ներառվեն պետական բյուջեում»,-ասաց ֆինանսների փոխնախարարը՝ ընդգծելով, որ օրենքի նախագիծը երկար քննարկումներ է անցել տարբեր փուլերով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am