Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ջրավազաններում լողալ չի թույլատրվում. մասնագետի հիշեցում-հորդորը ծնողներին

 Ջրավազաններում լողալ չի թույլատրվում. մասնագետի հիշեցում-հորդորը ծնողներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկորատիվ ջրավազաններում, բաց ջրամբարներում լողալը կարող է լինել վտանգավոր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը  հորդորեց ծնողներին երեխաներին թույլ չտալ լողալ ջրավազաններում:

«Ճիշտ է, շոգ է, երեխաները փորձում են զովանալ ջրավազաններում, սակայն դա անթույլատրելի է: Դրանք իրենց կառուցվածքով լողալու համար նպաստավոր չեն: Այնտեղ կարող են անցկացված լինել խողովակներ, կարող են լինել սուր ծակող առարկաներ և լողալու ընթացքում մարդը կվնասվի: Դրանից բացի, նման տեղերում ջուրն անվտանգ չէ, այն կարող է պարունակել տարատեսակ միկրոօրգանիզմներ, որոնք կհանգեցնեն  մաշկային, ալերգիկ հիվանդությունների»,-ասաց Նունե Բակունցը: Այսինքն՝ մի քանի րոպե զովանալու համար ռիսկի պետք չէ դիմել:

 Անհրաժեշտ է լողալ միայն այն վայրերում, որոնք դրա համար նախատեսված են, քանի որ այնտեղ անվտանգության կանոնները պահպանվում են:

«Իհարկե, դեկորատիվ ջրավազաններում երեխաների հետ կապված դեպքերը քիչ են լինում, սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է լողալ: Ոչ դրանց հատակը, ոչ կառուցվածքը հարմար չէ, վերջապես դրանք բացօթյա են, ինչ աղբ ասես կարող է լինել մեջ: Չի կարելի երեխաներին թույլ տալ և վերջ. նախորդ տարի չի գրանցվել դեպք, այս տարի կարող է լինել»,-ասաց Նունե Բակունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am