Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները ամփոփել են եռակողմ հանդիպման արդյունքները

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները ամփոփել են եռակողմ 
հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարները ամփոփել են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 4-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Հունաստանի Արտաքին գործերի նախարար Գեորգի Կատրուգալոսը և Կիպրոսի Արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը ամփոփում են առաջին եռակողմ հանդիպման արդյունքները»,- գրել է Նաղդալյանը, մեջբերելով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը. «Սա շատ կարևոր հարթակ է մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդման համար: Մեր նպատակներն են խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը»:

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կիպրոս կատարած այցի ընթացքում մի շարք բարձրաստիճան հանդիպումներ է ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am