Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բնապահպանական տեսչական մարմինը չորս օրում շրջակա միջավայրին 1.5 միլիոն դրամից ավելի վնաս է հայտնաբերել

 Բնապահպանական տեսչական մարմինը չորս օրում շրջակա միջավայրին 1.5 միլիոն 
դրամից ավելի վնաս է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մայիսի 20-24-ն  իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 1.617.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, 11 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռու մարզում՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (49 հաճարենի, 19 բոխի, 2 բարդի, 2 կաղնի) հաշվարկվել է 608.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղամախի) հաշվարկվել է 135.000 ՀՀ շրջակա միջավայրին հասցված վնաս, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 
Տավուշում՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (3 հաճարենի, 1 քամատապալ հաճարենի, 3 հացենի, 1 թեղի, 1 բոխի) հաշվարկվել է 741.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1.8 վառելափայտ, 1 խմ թափուկ վառելափայտ)՝ 47.160 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (6 բոխի, 5 հաճարենի, 3 թեղի, 1 ուռենի) նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3.5 խմ վառելափայտ, 1.9 խմ շինափայտ)՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Գեղարքունիքում՝ նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ցցաչոր հաճարենի, 1 հաճարենի, 1 հացենի, 1 բոխի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 
Վայոց ձորում՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թթենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։ 
Արագածոտնում՝ իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է (3 հատ գորշ արջ պահելու համար ներկայացվել է պահանջ՝ լիազոր մարմնից թույլտվություն ստանալու վերաբերյալ)։ 
Գեղարքունիքում՝ ձկան ապօրինի որսի փորձի իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 4 դեպք, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Արարատում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության աշխատելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Շիրակում՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Երևանում՝ «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջները) նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:
Գեղարքունիքում՝ ավազի ապօրինի դուրսբերման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է։ 
Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 10 դեպքից՝ 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 8-ի վերաբերյալ քննությունն ընթացքի մեջ է։
Նախկինում հայտնաբերված վարչական վիճակագրական հաշվետվություն չներկայացնելու 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 3.240.890 ՀՀ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]