Հասարակական

Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանն ընդունեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում նոր մեխանիզմներ ներդնելու օրենքի նախագիծը, որով նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն:

Փոփոխությունները, մասնավորապես, կնպաստեն երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և կբարձրացնեն գործող համակարգի արդյունավետությունը: Նախատեսված է կարգավորում, որը հիմք է ստեղծում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման ընթացակարգի մշակման համար և պետական, տարածքային կառավարման մարմինների միջև հստակ համագործակցության շրջանակների ձևավորմանը: Նախագիծը կնպաստի նույնացման հանձնաժողովի աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպմանը, երեխայի կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը: Նաև կձևակերպի հատուկ կատեգորիայի զոհերի միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթաց, որի արդյունքում շահագործման ենթարկված երեխաները մինչ 18 տարին լրանալը կարող են ստանալ միանվագ աջակցություն` 250 հազար դրամի չափով:

Նախագիծը նպատակ ունի վերացնել անճշտությունները, որոնք առաջացել են օրենքի կիրառման ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում