Հասարակական

Երևանում վերակառուցվել և շահագործման է հանձնվել նոր այգի

3 րոպեի ընթերցում

Երևանում վերակառուցվել և շահագործման է հանձնվել նոր այգի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Հունիսի 1-ին, շահագործման է հանձնվել Երևանի Գլխավոր պողոտայի այգու Սարյան-Մաշտոցի պողոտա վերակառուցված հատվածը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», բացման պաշտոնական արարողությանը ներկա էինՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի ավագանու անդամներ, «Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչՆարեկ Կարապետյանը, «Պրոֆ Ալ» ընկերությանփոխտնօրենԷդգար Ավետիսյանը և այլք:

Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են 10 հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ծաղիկներ:Նախագիծը կյանքելու կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարի ներդրում է իրականցրել:Այգու կանաչապատման նպատակով 550 ծառ, հազարավոր միամյա և բազմամյա ծաղիկներ և թփեր է տնկել «Պրոֆ Ալ»ընկերությունը:

«Շատ մեծ աշխատանք է կատարվել, սա պետություն-մասնավոր հատված համագործակցության շատ լավ օրինակ է: Այս համագործակցությունը չի ավարտվել, բավականին մեծ աշխատանքներ ունենք ստորգետնյա անցման, ինչպես նաև այգու վերին հատվածի հետ կապված»,-իր ողջույնի խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչՆարեկ Կարապետյանը վստահեցրեց՝համայնքի հետ արդյունավետ համագործակցությունը լինելու է շարունակական: Նա նաև նշել է.«Գեղեցիկ միջավայր ենք ձեւավորել:Ամեն օր մինչեւ 23:00-ն հնչելու է դասական երաժշտություն։ Ապահովել ենք երեխաների ուրախ ժամանցը: Երևանն իր մթնոլորտով շատ դրական քաղաք է և զբոսաշրջային մեծ ներուժ ունի»,-նշել է«Տաշիր գրուպ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչՆարեկ Կարապետյանը:

«Պրոֆ Ալ» ընկերությունն այգու լանդշաֆտային դիզայնի, հատուկ ծառերի և բույսերի ընտրության, ներկրման և աճեցման աշխատանքներն իրականացրել է մայրաքաղաքի հանդեպ մեծ սիրով ու մասնագիտական նվիրումով:«Մեզ համար պատվաբեր և պատասխանատու էր Երևանի սրտում ծառաշատ ու գեղեցիկ նոր կանաչ գոտու ձևավորման գործում ներդրում ունենալը: Այգու ծառերը բուժման և վերամշակման լուրջ կարիք ունեին։ Բարեկարգման ընթացքում փորձել ենք գործել քաղաքի ճարտարապետական դիմագծին համահունչ: Վստահ եմ, որ այս գեղեցիկ, զով ու կանաչ կղզյակը կդառնա մեր քաղաքի սիրված զբոսայգիներից մեկն ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար»,-իր խոսքում նշել է «Պրոֆ Ալ» ընկերության փոխտնօրենԷդգար Ավետիսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում