Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Ռոուհանին ԱՄՆ-ի առաջարկած «դարի գործարքը» որակել Է դավադրություն Պաղեստինի դեմ


ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «դարի գործարքը», որն ԱՄՆ-ի կողմից առաջ Է մղվում իսրայելացիներին եւ պաղեստինցիներին հաշտեցնելու համար, որակել Է դավադրություն՝ ուղղված Պաղեստինի նպատակները ոչնչացնելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Դարի գործարքը դավադրություն Է՝ ուղղված Պաղեստինի ակնկալիքները ոչնչացնելուն, բռնազավթման ընդլայնմանը եւ ոտնձգություններ իսլամական բոլոր երկրների դեմ»,- նշվում Է Ռոուհանիի նամակում, որը հասցեագրված Է այն երկրների ղեկավարներին, որոնք Մեքքայում մասնակցում են Իսլամական համագործակցության կազմակերության հանդիպմանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում մշակվող գործարքը վտանգավոր Է, քանի որ դրա հեղինակները ձգտում են պաղեստինցիներին զրկել սեփական ճակատագիրը որոշելու եւ պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու իրավունքից: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտնել Է, որ մտադիր Է հունիսի վերջին Բահրեյնում տնտեսական համաժողով կազմակերպել պաղեստինյան տարածքներում ներդրումների ներգրավման համար, ինչը պետք Է առաջին քայլը դառնա նրա կողմից ծրագրված մերձավորարեւելյան «դարի գործարքի» իրականացման գործում, որը կոչված Է վերջ դնելու պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:

Արաբական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, ամերիկյան ծրագիրը միտված Է այն բանին, որ պաղեստինցիները հրաժարվեն Իսրայելի կողմից գրավված տարածքներից՝ տնտեսական արտոնությունների, ինչպես նաեւ պաղեստինյան պետության ստեղծման գործում արաբական միապետություններից ֆինանսական օգնության տրամադրման դիմաց, պետություն, որի մի մասը, ԱՄՆ-ի պլանի համաձայն, պետք Է գտնվի Սինայի թերակղզում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ