Հասարակական

Քաղաքացիները գործադիրից ակնկալում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում. հարցում

1 րոպեի ընթերցում

Քաղաքացիները գործադիրից ակնկալում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում. հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International association»-ի իրականացված հարցումների մասնակիցների մեծամասնությունն առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունից թոշակների և աշխատավարձերի բարձրացում ու հարկերի նվազեցում է ակնկալում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք ասել, թե ինչ տնտեսական սպասումներ ունեն ՀՀ կառավարությունից առաջիկա մեկ տարվա ընթացքում: 31,3%-ը նշել է` կառավարությունը կբարձրացնի թոշակները, աշխատավարձերը, կնվազեցնի հարկերը, 28,3%-ը` կառավարությունը բոլոր տնտեսվարողներին կբերի օրենքի դաշտ, իսկ 23,7%-ը, որ կառավարությունը շոշափելի քայլեր իրականացնելով ունակ կլինի բարելավել ՀՀ տնտեսության վիճակը»,- ասաց Նավասարդյանը:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում