1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ. Պիրս Մորգանը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ 
ուղղությամբ. Պիրս Մորգանը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել  միջազգային ԶԼՄ-ներում և լրագրողների շրջանում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգան «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում կրկին անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին. «Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչ մեկ ոչինչ չի անում այդ ուղղությամբ: Հենրիխ Մխիթարյանը չի կարող խաղալ եզրափակչում քանի որ հա՞յ է: Խայտառակություն»:

Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի եզրափակիչը: Մխիթարյանն էլ սոցցանցերի իր էջերում գրել էր, որ մեծ ցավ է ապրում խաղին չմասնակցելու համար: Պիրս Մորգանը «Արսենալ»-ի մոլի երկրպագու է: 

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին, Բաքվում, որտեղ անգլիական երկու ակումբները` «Արսենալ»-ը և «Չելսի»-ն կմրցեն միմյանց դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]