Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Միլիարդատերը խոստացել Է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

Միլիարդատերը խոստացել Է մարել Ատլանտայի քոլեջի շրջանավարտների ուսման 40 մլն դոլար գումարի վարկերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Ռոբերտ Սմիթը, որը հիմնել Է Vista Equity Partners ներդրումային ընկերությունը, Մորհաուզի (Ատլանտա) քոլեջի 2019 թվականի շրջանավարտներին խոստացել Է մարել ուսման վարկերը: NBC հեռուստաալիքի տվյալներով՝ դա նրա վրա կնստի մոտավորապես 40 մլն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա 2019 թվականի իմ ավարտական դասարանն Է,-հայտարարել Է Սմիթը, որն ստացել Է քոլեջի պատվավոր դոկտորի աստիճան:-Եվ իմ ընտանիքը դրամաշնորհ կստեղծի, որպեսզի շրջանավարտներին ազատի պարտքերից»: Այսպիսով, նշում Է NBC-ն, կմարվեն 396 մարդու վարկեր: Հաղորդվում Է, որ 2018 թվականին ԱՄՆ-ում ուսման վարկերի գծով պարտքերի ընդհանուր գումարի չափը հասել Է 1,5 տրլն դոլարի:

2018 թվականին Forbes-ը Սմիթին համարել Է ամենահարուստ աֆրոամերիկացին: Հրատարակության տվյալներով՝ 2019 թվականի մայիսի դրությամբ Սմիթի կարողությունը կազմում Է 5 մլրդ դոլար:

Մորհաուզի քոլեջը ուսումնական հաստատություն Է տղամարդկանց համար. հայտնի Է որպես Մարտին Լյութեր Քինգի ալմա-մատեր: Քոլեջի ուսանողներն առավելապես աֆրոամերիկացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am