Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Հուան Վարգասի հետ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հուան Վարգասին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել Հուան Վարգասին հայկական հարցերի հանձնախմբին անդամակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2019թ. բանաձևը համահեղինակելու համար:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում` խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Դեսպան Ներսեսյանն ու կոնգրեսական Հուան Վարգասը երկկողմ գործակցության խթանման գործում կարևորել են Կալիֆորնիայի կենսունակ հայ համայնքի դերակատարումն ու ներուժը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում