1000х90.jpg (78 KB)

Դեսպան Ներսեսյանը հանդիպում է ունեցել կոնգրեսական Հուան Վարգասի հետ

Armenpress 14:00, 16 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հուան Վարգասին:Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, դեսպանը շնորհակալություն է հայտնել Հուան Վարգասին հայկական հարցերի հանձնախմբին անդամակցելու և Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2019թ. բանաձևը համահեղինակելու համար:Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների վերջին զարգացումները, այդ թվում` խորհրդարանական կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը: Դեսպան Ներսեսյանն ու կոնգրեսական Հուան Վարգասը երկկողմ գործակցության խթանման գործում կարևորել են Կալիֆորնիայի կենսունակ հայ համայնքի դերակատարումն ու ներուժը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am