Հասարակական

Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ

1 րոպեի ընթերցում

Վերականգնվող էներգետիկայի զարգացման համար  հողհատկացումները չեն լինելու գյուղարտադրություն ապահովող հողերի հաշվին. Գեղարքունիքի մարզպետ

ԳԱՎԱՌ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզում կայացած ներդրումային-տնտեսական համաժողովի ժամանակ կայացած պանելային քննարկման ընթացքում հնչեցված հարցին ի պատասխան, շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի համար կատարվող հողհատկացումները ոչ մի կերպ չեն արվելու գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին:

«Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, որոնք գյուղմթերքների արտադրության տեսանկյունից հսկայական նշանակություն ունեն, ուստի մենք չենք պատրաստվում ողջ մարզը ծածկել արեւային էներգիայի արտադրության պանելներով կամ հողմային կայաններով: Միեւնույն ժամանակ մեզ մոտ քիչ չեն այն տարածքները, որոնք քարքարոտ են, գյուղատնտեսական նշանակության համար ոչ պիտանի, որոնք էլ կարող են ծառայել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը: Հայաստանի քաղաքների մեջ ամենաարեւոտ օրերի քանակ ունեցող քաղաքը համարվում է Մարտունին, մեր մարզը եւս ամենաարեւոտ օրերի քանակով առաջին տեղում է, ու մենք պետք է լավագույն օգտագործենք այդ հնարավորությունները, սակայն դա չպետք է անենք գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում