Քաղաքականություն

Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգության միակ երաշխավորը. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության միակ երաշխիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղի 150 հազար մեր հայրենակիցների անվտանգությունը ողջ հայության համար եղել և մնում է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր խնդիրը: Մենք՝ Հայաստանը շարունակում է լինել անվտանգության երաշխավորը, և մենք բազմաթիվ ձևեր ու գործիքներ ունեն՝ ապահովելու երաշխավորման այդ գործառույթը»,- ասաց Մնացականյանը:

Նա ընդգծեց, որ ընտրությունների արդյունքում ժողովրդի կողմից տրված քվեներով ստացած մանդատը թույլ է տալիս կառավարությանը բանակցելու ԼՂ խնդրի կարգավորման շուրջ և փնտրելու խաղաղ կարգավորման ձևաչափը: «Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ կառավարությունն ընտրությունների միջոցով արտահայտում է ժողովրդի կամքը: Եվ այդ կամքի՝ ընտրությունների արդյունքում տրված մանդատի հիման վրա է կառավարությունն իր վրա վերցրել պատասխանատվությունը»,- հավելեց նա:

Մնացականյանը կարևորեց Եռատոնը՝ նշելով, որ Հաղթանակի զբոսայգում հավաքված օտարերկրյա դիվանագետները նկատել են, որ Մայիսի 9-ին տեղի ունեցող միջոցառումները պարզապես սովորական միջոցառումներ չեն, այլ իրական հաղթանակի ոգու արտահայտում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում