Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՏՏ ոլորտը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է

ՏՏ ոլորտը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություն է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպեցին հայկական ծագման բարձր տեխնոլոգիական արտադրության շուրջ 60 ընկերության ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկաները քննարկեցին միջազգային շուկաներ բարձր տեխնոլոգիական արտադրության արտահանմանը, միջազգային հարթակում համագործակցության արդյունավետ գործիքների մշակմանը, նպատակների և ոլորտների հստակեցմանը, միջազգային շուկա մուտք գործելու իրավական ընթացակարգերին առնչվող թեմաներ:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իրենց համար բարձր տեխնոլոգիաների, խելացի զարգացման համակարգը արտաքին քաղաքականության չափազանց էական գերակայություն է:

«Մենք ունենք բազմաթիվ հնարավորություններ` ձևավորելու հարթակներ, որտեղ մեր մասնավոր հատվածը կարող է դուրս գալ և օգտագործել դրանք՝ զարգացնելու իրենց կարողությունները»,- շեշտեց Մնացականյանը:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ 2019 թվականին արդեն իսկ կսկսվի ինժեներական քաղաքի շինարարությունը:

«Ինժեներական քաղաքը հնարավորություն կտա հավաքել ողջ էներգետիկան ու կարողությունները մեկ տեղում և օգտագործել այդ ամենը: Ընկերությունները հնարավորություն կունենան ավելի սերտ համագործակցել միմյանց հետ և օգտագործել Կառավարության տված հնարավորությունները»,- ասաց Արշակյանը և հավելեց, որ տեխնոլոգիական աշխարհում սահմաններն արդեն ջնջվել են և տարբեր երկրներ տեխնոլոգիական համագործակցության արդյունքում լուծում են լայնամասշտաբ խնդիրներ միմյանց հետ:

ՀՀ ՏԿՏՏ նախարարի խոսքով, պետք է աշխատել արտասահմանում շուկաներ ներգրավելու համար, քանի որ այնտեղ մրցակցությունը շատ ավելի մեծ է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am