Ինովացիա

Facebook-ն առաջին անգամ գաղտնի տվյալներից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների

2 րոպեի ընթերցում

Facebook-ն առաջին անգամ գաղտնի տվյալներից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունն առաջին անգամ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների, որոնք ծրագրում են զբաղվել մի շարք հարցերով, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վրա համանուն սոցիալական ցանցի հնարավոր ազդեցության հարցով: Ապրիլի 29-ին այս մասին հաղորդվել Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված Է ընկերության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կօգնի հասարակայնությանը պարզաբանելու այն ազդեցությունը, որը սոցցանցն ունի ընտրությունների եւ ժողովրդավարության վրա, ինչպես նաեւ Facebook-ին եւ այլ ընկերությունների կօգնի բարելավելու առաջարկվող պրոդուկտը»,- ասված Է տեքստում: Նշված Է, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կստանա 60 գիտնական աշխարհի 11 երկրներում գտնվող 30 հետազոտական հիմնարկություններից:

Հետազոտողները կարող են ծանոթանալ CrowdTangle գործիքին, որը թույլ Է տալիս սոցցանցում հետեւել օգտատերերի պահվածքին: Նաեւ գիտնականները կուսումնասիրեն այն տվյալները, որոնք կապված են Facebook-ում հրապարակված քաղաքական գովազդի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Ուկրաինայում եւ Եվրամիության երկրներում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում