Քաղաքականություն

Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման լուրը. կեղծ կայքը տարածել է «ֆեյք նյուզ»

2 րոպեի ընթերցում

Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ հանդիպման լուրը. կեղծ կայքը տարածել է «ֆեյք նյուզ»

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի գրասենյակը հերքում է ապրիլի 26-ին տարածված տեղեկությունն այն մասին, որ կոնգրեսականը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանի հետ. լուրը տարածվել է կեղծ կայքի միջոցով, դրանից օգտվել են ինչպես հայկական, արաբական, այնպես էլ օտարալեզու բազմաթիվ լրատվամիջոցներ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ևս, օգտվելով տվյալ հաղորդագրությունից, որը կեղծ էջի միջոցով հմտորեն ներդրված էր Ադամ Շիֆի իրական կայքում, առանձին նյութով անդրադարձել էր հանդիպմանը, ինչի համար հայցում ենք բաժանորդների և ընթերցողների ներողամտությունը: Նյութը հեռացվել է «Արմենպրես»-ի կայքից: Ի դեպ, հաղորդագրության մեջ արծարծված թեմաներին և իբր հանդիպմանն անդրադարձել էր նաև ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Ադամ Շիֆի գրասենյակից հաղորդում են, որ կայքը և նկարագրված հանդիպումն ամբողջովին ապատեղեկատվություն է: «Վերջերս ստեղծվել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի անունով կեղծ կայքէջ, որը հրապարակել է մամուլի հաղորդագրություն՝ նկարագրելով կոնգրեսական Շիֆի և Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպումը: Նման հանդիպում չի կայացել, և կոնգրեսական Շիֆը երբեք հիշատակված թեմաները չի քննարկել Սաուդյան կառավարության հետ:

Կոնգրեսական Շիֆը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ կանխելու ապատեղեկատվության տարածման այս քայլերը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում