Հասարակական

Սուսերամարտի ցուցադրական ելույթներից մինչ ծառատունկ. քաղաքացու օրվա առթիվ Երևանի կենտրոնում աշխուժություն է

2 րոպեի ընթերցում

Սուսերամարտի ցուցադրական ելույթներից մինչ ծառատունկ. քաղաքացու օրվա առթիվ Երևանի կենտրոնում աշխուժություն է

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացու օրվա առթիվ Երևանի փողոցներում, այգիներում անցկացվում են բազմաբնույթ միջոցառումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 27-ի առավոտից Մաշտոցի պուրակում ծառատունկ էր անցկացնում «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն, աշխատակիցներին էին միացել նաև քաղաքացիներ: Այգին համալրվեց 27 նոր սոսիով:

«Ես սա դիտում եմ որպես համալրում՝ այգուն համապատասխան ծառերով: Փորձում ենք կենտրոնի սահմանափակ կանաչ գոտիները համալրել: Բոլոր ծառերը հիմնականում 50 և ավելի տարեկան են: Դրանք փոփոխությունների կարիք ունեն»,-ասաց «Կենտրոն կանաչապատում» -ի տնօրեն Ռուբեն Սիմոնյանն ու նշեց՝ քաղաքացու օրը գեղեցիկ նորույթ է և հույս հայտնեց, որ կդառնա սիրված տոն ու ինքնանպատակ չի լինի:

Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում համերգային ծրագրով հանդես էին գալիս Ավանի մշակույթի տան սաները:

Իսկ Մաշտոց-Պուշկին փողոցների խաչմերուկում իրենց ամենօրյա պարապմունքներն էին անցկացնում մարզադպրոցներից մեկի բռնցքամարտիկ սաները: «Մարզիկները սովորական հերթական պարապմունքներից մեկն են անցնում: Շատ հաճելի եղանակ է, որոշել ենք այսպես նաև մասնակցել միջոցառմանը»,-ասաց մարզիչ Արշակ Ավարտակյանը:

Այնուհետև նույն տարածքում անցկացվեցին սուսերամարտիկների ցուցադրական ելույթներ:

Հայաստանում առաջին անգամ ապրիլի վերջին շաբաթ օրը նշում են որպես Քաղաքացու օր: Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական այդ նախաձեռնությանն ԱԺ-ն հավանություն էր տվել ապրիլի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում