Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Հուլիս

ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան

ԵԽԽՎ-ի նախագահն ապրիլի 28-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստան կայցելի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Պասկիեն: Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն, Պասկիեն Թբիլիսի կժամանի ապրիլի 28-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 29-ին հանդիպում Է պլանավորված Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո Կոբախիձեն եւ Լիլիան Մորի Պասկիեն հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ:
Ապրիլի 30-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Օրվա երկրորդ կեսին Պասկիեն ճառով հանդես կգա Եվրախորհրդին Վրաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ