Հասարակական

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հեղինակած ուսման վարձավճարների վերաբերյալ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Նախագծով նախատեսվում է սահմանել, որ պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանում գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել ինչպես հիմնական աշխատողների, այնպես էլ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող ուսանողների վարձավճարները: Պետությունը կվճարի նաեւ միջնակարգ մասնագիտական եւ տեխնիկական ուսումնական հաստատությունում վճարովի սովորող եւ աշխատող ուսանողների վարձավճարները: Փոխհատուցման իրավունք կունենան ՄՈԳ-ի շեմը հաղթահարած ուսանողները: Առաջիկայում նախագիծը կքննարկվի նաեւ կառավարությունում, հուսով եմ կհասնենք դրական արդյունքի: Ամենայն հավանականությամբ կկազմակերպենք նաեւ հանրային քննարկում ոլորտային մասնագետների հետ, այս ընթացքում սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու առաջարկությունները»,-նշել է Սիսակ Գաբրիելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում