Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Հիշելը պարտադիր է անցյալի սխալները չկրկնելու համար. ԵԺԿ նախագահի ուղերձը 
Հայոց ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ժոզեֆ Դոլը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ասված է. 

«Այսօր, երբ մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին եւ իմ մտքերն ու աղոթքները նրանց հետ են։ 

Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։

Սա է պատճառը, որ դեռեւս 2015 թվականի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։

Ժոզեֆ Դոլը գրառմանը կցել է ԵԺԿ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը, որն ընդունվել է 2015 թվականի մարտի 3-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]