1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

Ամենաճիշտ ճանապարհը Հայաստանի հզորացումն է. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ամենաճիշտ և կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքականությանն անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց, որ այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված է եղել:

«Ի սկզբանե ես չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել: Ըստ իս ֆուտբոլային դիվանագիտությունն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա  ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել: Այս հարցում մենք նախապայմանների լեզվով երբեք չենք խոսել»,- հայտարարեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]