1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի ունենա. Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ աշխատակցին աշխատանքից ազատելու հրահանգին

Լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի ունենա. Փաշինյանն անդրադարձել է ՊԵԿ 
աշխատակցին աշխատանքից ազատելու հրահանգին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից ապրիլի 9-ի շրջայցի ընթացքում Արարատյան մաքսատուն-վարչության աշխատակցին աշխատանքից ազատման դիմում գրելու հորդոր հնչեցնելուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վերահաստատեց իր տեսակետը, որ պետական դրոշի նկատմամբ պետք է ցույց տրվի պատշաճ վերաբերմունք:

«Մինչև քաղաքացի լինելը մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ է, կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է: Եթե ուսադիրներով մարդու` պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանելով աշխատանքից ազատված աշխատակցի իրավունքների խախտման վերաբերյալ հարցին՝ վարչապետը նշեց, որ լավ մասնագետը Հայաստանում չի կարող աշխատանքի տեղավորման խնդիր ունենալ:

«Ես հետաքրքրվել եմ, և պարզել, որ այդ տղան բավական երկար ժամանակ աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի որոշ ժամանակով տեղափոխվել է Ազգային ժողով, հետո նորից վերադարձել է ՊԵԿ: Ենթադրում եմ, որ պետական կառույցներում աշխատում են լավ մասնագետներ, ովքեր Հայաստանում աշխատանքի տեղավորման հետ կապված խնդիրներ ունենալ չեն կարող»,- նշեց վարչապետ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` ապրիլի 9-ի միջադեպը պետական դրոշների նկատմամբ վերաբերմունքը պատշաճ մակարդակի բարձրացնելու առիթ է դարձել:

«Պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա այդքան արդյունավետ չի եղել, որքան այդ օրվա միջադեպը: Հենց այդ օրն ամբողջ պետական համակարգն ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Արարատյան-մաքսատուն վարչությունում շրջայցի ընթացքում ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը կարգադրեց աշխատանքից հեռացնել այն սենյակի աշխատակիցներին, որտեղ ՀՀ պետական դրոշն անմխիթար վիճակում էր:

Միջադեպի օրը Նիկոլ Փաշինյանն այդ մասին գրառում է կատարել նաև «Ֆեյսբուք»-ի իր էջում.

«Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից՝ կազատեմ: Բայց նման վերաբերմունք պետական դրոշի նկատմամբ չեմ հանդուրժի»,-գրել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]