Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Ապրիլ

ՀՀ նախագահը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում լիովին աջակցում է վարչապետի ու արտգործնախարարի վարած քաղաքականությանը


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր լիակատար աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահն ասաց ապրիլի 12-ին, լրագրողների հետ զրույցում:

«Ի վերջո, Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ երկար տարիների բանակցություններն ու այսօրվա բանակցություններն ունեն մեկ նպատակ՝ խաղաղ լուծում գտնել: Ես, որպես ՀՀ նախագահ, չեմ մասնակցում բանակցություններին: Դրանց մասնակցում են ՀՀ վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, իմ ողջ աջակցությունն եմ հայտնում նրանց: Այդ բանակցություններն ի վերջո հաջող ավարտի են բերելու, այսինքն՝ ավարտի, որտեղ մենք կստանանք վերջնական լուծում Ղարաբաղյան հարցի, ընդ որում՝ խաղաղ ճանապարհով»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ Հորդանան կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ հաստատել է իր աջակցությունը խաղաղ բանակցային գործընթացին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ