Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի ավելացմանը

Հայաստանը և Ռուսաստանը փոխադարձաբար կնպաստեն զբոսաշրջիկների թվի 
ավելացմանը

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային կոմիտեի և Ռուսաստանի զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվել է համատեղ գործողությունների ծրագիր: Նախանշված գործողություններով երկրները կավելացնեն միասնական զբոսաշրջային արդյունքը, զբոսաշրջիկների այցերը փոխադարձաբար կավելանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը՝ ամփոփելով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը:

«Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում կայացվեց, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության գործակալության միջև ստորագրվի համատեղ գործողությունների ծրագիր՝ 2019-2021թթ համար: Փաստաթղթով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կնպաստեն Հայաստանի և Ռուսաստանի միասնական զբոսաշրջային արդյունքի ավելացմանը, այսինքն` զբոսաշրջիկների թվի ավելացմանը երկու ուղղություններով: Պետք է ձգտեն գործընթացներն այնպես իրականացնել, որպեսզի կարողանան ուղիղ կապեր ստեղծել տեղական զբոսաշրջային գործակալությունների միջև»,-ներկայացրեց փոխնախարարը:

Երկու կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի ազգային զբոսաշրջային արտադրանքները լայն տարածում ստանան անդամ երկրներում: Մասնավորապես այդ տարածումը պետք է տեղի ունենա տեղեկատվական թերթիկների, պաստառների և նմանատիպ այլ միջոցներով, որպեսզի խթանվի փոխադարձ այցելությունների քանակը: Ծրագրի մեջ մասնավորապես ներառված է, որ կողմերը պետք է իրար հետ փոխադարձաբար իրենց երկրներում հաստատված մարքետինգային ռազմավարությունների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակեն:

Փոխնախարարը նշեց, որ երկրները նաև պետք է ջանքեր գործադրեն, որ փոխանակվեն ուսուցողական ծրագրերով, մասնագիտական  կադրերով, լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպեն, որպեսզի զբոսաշրջության գրավիչ ուղղություններն ավելի հասանելի դառնան անդամ երկրներում: Գործողությունների ծրագիրը նախատեսված է 3 տարվա համար: «Կարծում ենք, որ այն էապես կավելացվի զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների թիվը: Գործողությունների ծրագրի շրջանակում կհաղթահարվեն նաև որոշակի ընթացակարգային խոչընդոտներ, եթե լինեն»,-եզրափակեց փոխնախարարը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը կայացել է Մոսկվայում ապրիլի 4-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]