Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» մուլտֆիլմը «Իկար» է նվաճել գլխավոր անվանակարգում

Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» մուլտֆիլմը «Իկար» է նվաճել գլխավոր անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Հինգ րոպե՝ մինչեւ ծովը» կարճամետրաժ անիմացիոն ժապավենը «Իկար» ազգային անիմացիոն մրցանակն Է նվաճել «Ֆիլմ» գլխավոր անվանակարգում: Մուլտիպլիկացիայում «Օսկար»-ի ռուսական անալոգի պարգեւատրման արարողությունը կայացել Է Մոսկվայի միջազգային համալսարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Պարգեւները հանձնել են մշակույթի գործիչները, որոնց թվում Էին Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Վալերի Գարկալինը, Լեոնիդ Բարացը, կոմպոզիտոր Մաքսիմ Դունաեւսկին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցեւը եւ ուրիշներ:

Հաղթող մուլտֆիլմն ստեղծվել Է «Պետերբուրգ» անիմացիայի ստուդիայի կողմից 2018 թվականին: Ըստ սյուժեի, մայրը դստերը խնդրում Է ընդմիջում անել ծովում լողալու ընթացքում, աղջիկն սկսում Է դիտել լողափի իր հարեւաններին եւ նկատում Է, որ նրանցից յուրաքանչյուրի համար ժամանակը տարբեր կերպ Է հոսում: «Ռեժիսոր» անվանակարգում առաջնության դափնին նույնպես բաժին Է հասել Նատալյա Միրզոյանին: Լեոնիդ Շմելկովի «Լոլան կենդանի կարտոֆիլ Է» մուլտֆիլմում պապիկի դերի համար լավագույն դերասան Է ճանաչվել Արմեն Ջիգարխանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am