Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին

Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ 
տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ արտգործնախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին: Զոհրաբ Մնացականյանը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների  հետ: Այցի շրջանակներում նախարար Մնացականյանը այցելելու է «Smart Africa» կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am