1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացրեց ՊԵԿ-ին. Ատոմ Ջանջուղազյանը դեմ քվեարկեց որոշմանը

Կառավարությունը 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացրեց ՊԵԿ-ին. Ատոմ 
Ջանջուղազյանը դեմ քվեարկեց որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ-ի պարգևատրման հարցերը բնորոշեց որպես տարվա թիվ մեկ սկանդալային հարց՝:

«Չնայած դա ընդունված է սկանդալ համարել, բայց ես դա համարում եմ շատ կարևոր քննարկում, որովհետեւ դա վերաբերում է պետական ծառայության մասին մեր հիմնարար պատկերացումներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ՊԵԿ-ի 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 833 մլն դրամ, ինչը բավարար չէ: Նախագծով նախատեսվում է այդ թիվն ավելացնել 1,5 մլրդ դրամով: «Դրա հանրագումարը՝ 2,33 մլրդ դրամն առաջարկում ենք ուղղել հարկային ու մաքսային աշխատողների աշխատողների պարգևատրում հոդվածին»:

Վարչապետը օրինակ բերեց. «Մաքսային ծառայողը, որն օրական միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ: Եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես»,- ասաց վարչապետը, իսկ  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ որեւէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրը:

«Բոլոր պետական մարմիններն էլ կարևոր աշխատանք են կատարում, եթե ՊԵԿ-ի արտաբյուջեն պահպանում ենք, նշանակում է ասում ենք՝ բոլորից կարևոր գործը կատարում է ՊԵԿ-ը: Մենք չենք կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը՝ նկատելով, որ օրինակ մաքսավորն այնպիսի մեծ գումարների հետ գործ ունի, որ որեւէ պարգեւավճար չի կարող համեմատվել դրա հետ:

Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ բացարձակ թվերը ոչ միշտ են իրական պատկերը բացահայտում և 11.4 մլրդ-ը՝ որպես գումարի մեծություն, լավ է, բայց գուցե 20 մլրդ դրամն ավելի լավ լիներ: «Մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գնահատած հարկային պոտենցիալի նկատմամբ հարկային եկամուտների շեղումը նվազագույնի հասցնենք: Իսկ մեր հարկային պոտենցիալը շատ ավելի մեծ է գոնե այն մեթոդաբանությամբ, որ մենք շրջանառել ենք, եւ հիմա գտնվում է գնահատման փուլում, եւ երբ ավարտին հասցվի, խոսքը կարող է գնալ ոչ թե 40 մլրդ-ի, այլ տասն անգամ ավելի գումարի մասին: Ջանջուղազյանը կարդաց նախագծի հիմնավորումը՝ «շուրջ 27 տարի Կոմիտեի համակարգում խնդիրները լուծվել են հիմնականում Կոմիտեի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին, որը հանդիսացել է համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերացմանն ուղղված հիմնական կանխարգելիչ միջոցը»:

Ջանջուղազյանը նկատեց, որ նախագիծն ընդունվելու դեպքում «հավասարների մեջ կունենանք ամենահավասարը», և ՊԵԿ-ի աշխատանքը կառանձնացվի մյուսների մեջ, սակայն բոլոր պետական մարմիններն էլ կարեւոր աշխատանք են իրականացնում:

Արձագանքելով` վարչապետն ասաց. «Պարոն Ջանջուղազյանը հարյուր տոկոսով ճիշտ է, բայց կա մի ճշմարտություն՝ ձիերի երամակը կանգնեցնելու համար անխուսափելիորեն ինչ-որ տարածք պետք է նրա հետ վազես, հակառակ դեպքում` չես կանգնեցնի»:

Փաշինյանը նշեց, որ նախորդ տարի ՊԵԿ-ի պարգեւատրումների հիմնադրամը եղել է 6 մլրդ դրամ, ըստ օդում կախված լուրերի՝ եղել է նաև ծրարով վճարումների պրակտիկա, եւ այժմ այդ ամբողջ համակարգը հիմքից կտրելու դեպքում պետք է մտածել, թե ինչ է լինելու:

«Եթե փորձենք բոլոր անհամաչափությունները մի քայլով հավասարեցնենք իրար, մենք կունենանք պետական կառավարման համակարգի կոլապս: Դրա համար մենք փուլային տարբերակով ենք գնում, ինչ-որ տեղ գրոհում ենք, հետո նահանջում ենք, հետո էլի ենք գրոհում ու նահանջում, հետո ասում ենք արդյունքի հետ կապված»:

Հարցը դրվեց քվեարկություն և Ատոմ Ջանջուղազյանն ու Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը դեմ քվեարկեցին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]