Միջազգային

Ուկրաինան արգելեց ամեն տեսակ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան արգելեց ամեն տեսակ ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախարարների կաբինետն արգելք Է սահմանել Ռուսաստանի հետ ոչ կանոնավոր ավիահաղորդակցության վրա՝ պետական անվտանգության ապահովման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հայտնել Է ՈՒՆԻԱՆ-ը: Ընդ որում 2015 թվականից երկրների միջեւ դադարեցված են բոլոր կանոնավոր չվերթները:

Որոշման նախագծով առաջարկվում Է պետությունների միջեւ դադարեցնել բոլոր չարտերային թռիչքները, բացառությամբ այն չվերթների, որոնք անհրաժեշտ են Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Կարմիր խաչի առաքելությունների գործողություններն ապահովելու համար: Ճշտվում Է, որ այդ որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ երկրի ՆԳ նախարարությունում վերլուծել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուրի Բոյկոյի եւ «Ընդդիմադիր հարթակ- Հանուն կյանքի» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկի Մոսկվա ուղեւորությունը:

«Նա (Բոյկոն) օգտվել Է մեր օրենսդրության սողանցքից եւ Կիեւ-Մոսկվա ուղիղ չվերթով բանակցությունների գնացել ագրեսոր երկրի վարչապետի հետ»,- պարզաբանել Է հանրապետության ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը: Այդ կապակցությամբ, նրա խոսքով՝ Ուկրաինայի օդային տարածության օգտագործման նոր սահմանափակումները միտված են պետական անվտանգության պաշտպանությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում