Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հայտարարվել են աշխարհի լավագույն տուրիստական զբոսուղիները

Հայտարարվել են աշխարհի լավագույն տուրիստական զբոսուղիները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լավագույն տուրիստական զբոսուղիների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է ավելի քան 450 կիլոմետր երկարությամբ Փենինյան ճանապարհը Մեծ Բրիտանիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN-ը:

Վարկանիշի երկրորդ տեղում Է Սուրբ Հակոբի ճանապարհը: Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության հուշարձանների թվում Է եւ Հյուսիսային Իսպանիայով ձգվում Է դեպի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք, որտեղ, ինչպես համարվում Է, թաղված Է Սուրբ Հակոբը: Երրորդ տեղում Է Ապալաչյան արահետն ԱՄՆ-ում, որը համարվում Է ամենաերկարներից մեկն աշխարհում (շուրջ երեք հազար հինգ հարյուր կիլոմետր): Հնգյակը եզրափակում են Բասյոյի ուղին Ճապոնիայում եւ մեկօրյա երթուղին Արգենտինայում՝ Բարիլոնչե առողջարանային քաղաքի մոտ: Նաեւ վարկանիշ են մտել Թուբքալ լեռան երթուղին Մարոկոյում, զբոսանքները Չինական մեծ պարսպով, Հոնկոնգի «Վիշապի մեջքով», Իռլանդիայի Դինգլ Վեյով եւ այլ երթուղիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am