Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Տիմոշենկոն կեղծված Է համարում ընտրություններն Ուկրաինայում, բայց չի վիճարկելու դրանց արդյունքները

Տիմոշենկոն կեղծված Է համարում ընտրություններն Ուկրաինայում, բայց չի վիճարկելու դրանց արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել Է, որ կեղծված Է համարում նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները, բայց դրանք չի վիճարկելու դատարանում, քանի որ չի հավատում երկրի արդարադատությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կարող եմ միանգամից ասել, որ մենք դատարան չենք գնում,-հայտարարել Է նա:- Դրա պատճառը պարզ Է, ընտրությունների անցկացման ընթացքում մենք քանիցս գնացել ենք դատարան, բայց դատական համակարգի բարեփոխումից հետո նախագահն այն սեփականաշնորհել Է, եւ այն նույնքան կեղծ Է աշխատում, որքան եւ նախագահի ընտրությունները: Այն իրական արդարադատ որոշումներ չի կայացնի»:

«Մենք հույս չենք դնի մի բանի վրա, որը չկա,-ասել Է Տիմոշենկոն:- Ուկրաինայում դատական համակարգ չկա, ուստի այնտեղ ընտրությունները բողոքարկելն անհնարին Է»:

Տիմոշենկոն հավելել Է, որ երկրորդ փուլում չի պաշտպանում ո՛չ Զելենսկուն, ո՛չ Պորոշենկոյին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am