Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Brexit-ի հարցում Եվրամիության համբերությունն սպառվում Է. Յունկեր

Brexit-ի հարցում Եվրամիության համբերությունն սպառվում Է. Յունկեր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Է, որ Եվրամիությունը Brexit-ի հետ կապված իրավիճակում մեծ համբերություն դրսեւորեց, բայց այն սպառվում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեծ համբերություն ցուցաբերեցինք բրիտանացի մեր ընկերների նկատմամբ, բայց նույնիսկ այդ համբերությունն Է սպառվում. ես կցանկանայի, որ մի քանի ժամից, մի քանի օրից Մեծ Բրիտանիան համաձայնության գա այն բանի շուրջ, թե ինչ ճանապարհով Է այսուհետեւ ընթանալու»,-ապրիլի 1-ին Յունկերի հայտարարությունը մեջբերել Է Belga գործակալությունը: Նրա խոսքով՝ «մինչեւ այսօր մենք գիտեինք՝ ինչին Է «ոչ» ասում բրիտանական խորհրդարանը, բայց մենք չգիտենք՝ ինչին Է նա ասում «այո»:

Ինչ վերաբերում Է Brexit-ի շուրջ կրկնական հանրաքվեի անցկացմանը, ապա Եվրահանձնաժողովի ղեկավարը դա համարում Է այն հարցը, որը «վերաբերում Է «բացառապես բրիտանացիներին»: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 29-ին երրորդ անգամ մերժել Է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որն առաջարկել Է վարչապետ Թերեզա Մեյը: Այժմ Բրիտանիան կա՛մ պետք Է գործողությունների նոր ծրագիր ներկայացնի Եվրամիությանը, կա՛մ ապրիլի 12-ին լքի ԵՄ-ն: Եթե բրիտանական կառավարությունը միությանն անդամակցության երկարատեւ հետաձգում խնդրի, երկրին հարկ կլինի մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ հավանական Է համարում ապրիլի 12-ի «կոշտ» Brexit-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am