Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն պաշտոնապես հաստատում Է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան: «Գոլանի բարձունքների կարգավիճակի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան, Եվրոպական միությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ»,-ասված Է Մոգերինիի հակիրճ հայտարարության մեջ: 1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am