Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վարչապետը հայտնում է շուկայում գերակշիռ դիրք ունեցող ներմուծող ընկերությունների տեսակարար կշռի նվազեցման մասին

Վարչապետը հայտնում է շուկայում գերակշիռ դիրք ունեցող ներմուծող 
ընկերությունների տեսակարար կշռի նվազեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենաշնորհները Հայաստանում արմատախիլ անելու գործընթացում կառավարությունը զգալի հաջողություններ է գրանցել: Շուկայում գերակշիռ դիրք ունեցող մի շարք ընկերությունների տեսակարար կշիռը նվազել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենաշնորհները Հայաստանում պետք է արմատախիլ արվեն: Եվ մենք քաղաքական մակարդակում ասել ենք, որ այս ոլորտում ունենք շատ կոնկրետ հաջողություններ: 2018-ին մի քանի ամսվա ընթացքում շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը շուկայում կազմել է 78 տոկոս` նախկին 95 տոկոսի համեմատ: Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս` նախկին 57 տոկոսի համեմատ: Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 29 տոկոս` նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով` 29 տոկոս` նախկին 51 տոկոսի փոխարեն: Այս ցուցանիշը կարևոր եմ համարում ոչ միայն այն տեսակետից, որ մրցակցային վիճակը բարելավվել է, այլ նաև այն տեսակետից, որ մրցակցային վիճակը չի բարելավվել նախկինում գործող ընկերությունների ողնաշարը ջարդելու միջոցով»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց` այդ ընկերությունները շարունակել են իրենց բնականոն գործունեությունը, սակայն միևնույն ժամանակ դաշտ է բացվել այլ ընկերությունների գործունեության համար: Եվ վարչապետը սա համարեց կառավարության հաջորդ ամենակարևոր ձեռք բերած արդյունքը: Նա շեշտեց`չնայած այսպիսի ահռելի ծավալի քաղաքական փոփոխություններին` երկրում սեփականության վերաբաշխման որևէ դեպք, գործընթաց տեղի չի ունեցել: Սակայն սա չի նշանակում, թե ինչ-որ մարդիկ իրենց բաժնեմասերը չեն վաճառել, մյուսները ձեռք չեն բերել: «Խոսքն այն մասին է, որ որևէ մեկը չի կարող ասել, թե կառավարությունն իր ձեռքից սեփականություն է վերցրել և տվել ուրիշին: Եվ սա համարում եմ մեր կառավարության գործունեության կարևոր ցուցանիշներից մեկը»,-եզրափակեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am