Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆուտբոլի հավաքականի ընդհանուր հայտացուցակը Ֆինլանդիայի դեմ խաղի համար  

Ֆուտբոլի հավաքականի ընդհանուր հայտացուցակը Ֆինլանդիայի դեմ խաղի համար

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ներկայացրել է Ֆինլանդիայի դեմ կայանալիք խաղի ընդհանուր հայտացուցակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս անգամ ևս հայտացուցակից բացակայում է ազգային թիմ հրավիրված Յուրա Մովսիսյանի անունը: Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020 ընտրական փուլի երկրորդ խաղի համար  հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին. Գրիգոր Մելիքսեթյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Արմեն Մանուչարյան, Արտակ Գրիգորյան, Կարլեն Մկրտչյան, Պետրոս Ավետիսյան, Անդրե Չալըշըր, Էդգար Բաբայան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Հենրի Ավագյան, Կամո Հովհաննիսյան, Նորբերտո Բրիասկո-Բալեկյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Հայրապետյան, Արտակ Եդիգարյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան, Հայկ Իշխանյան, Սարգիս Ադամյան, Արազ Օզբիլիս:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը կկայանա մարտի 26-ին՝ Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Այն կմեկնարկի  21:00-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]