Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց փողոցային առևտուրը չհանդուրժելու կառավարության դիրքորոշումը

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց փողոցային առևտուրը չհանդուրժելու 
կառավարության դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փողոցային առևտուրը հանդուրժելը նույնացնում է Հայաստանի՝ ցածր ստանդարտների երկիր լինելու հանգամանքին համակերպվելու հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց մարտի 15-ին, Սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ընթացքում:

«Երբ մեր երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվեց: Մենք սկսել ենք փողոցում դրված սեղանիկներից, և կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում մայթերին։ Կարծում եմ՝ հիմա ժամանակն է, որ այս իրավիճակին ցուցաբերենք այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար։ Եթե մենք փողոցներում, մայթերին մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, ապա նշանակում է, որ հանդուրժում ենք, որ մեր երկիրը լինի ցածր ստանդարտների երկիր։ Մեր մեծագույն խնդիրն առաջիկա շրջանում՝ ստանդարտների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր չափանիշներին»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն այս համատեքստում մեծապես կարևորեց ՀՀ համագործակցությունը Եվրոպական Միության հետ, մասնավորապես «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ի շրջանակում:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության  համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]