Մշակույթ

Թատերական ինստիտուտի ուսանողներն այսուհետ կարող են կինոցուցադրություններ իրականացնել կինոմիության դահլիճներում

3 րոպեի ընթերցում

Թատերական ինստիտուտի ուսանողներն այսուհետ կարող են կինոցուցադրություններ իրականացնել կինոմիության դահլիճներում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը մարտի 12-ին համագործակցության հուշագրի ստորագրեցին: Համագործակցության շրջանակում ինստիտուտի ուսանողները հնարավորություն կունենան կինոմիությունում կինոցուցադրություններ իրականացնել, մասնակցել վարպետության դասերի և քննարկումների:

«Կինոյի ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան թե’ ֆինանսական, թե’ կազմակերպչական, թե’ ուսումնական: Մեզ անհանգստացնում են այդ հարցերը, ուստի Կինեմատոգրաֆիստների միությունը որոշեց իր հնարավորությունների սահմաններում օգնել ուսանողներին`նրանց անվճար դահլիճ տրամադրելով, վարպետության դասեր, քննարկումներ կազմակերպելով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հարություն Խաչատրյանը:

Նրա խոսքով` հուշագիր են ստորագրում, որպեսզի պայմանավորվածությունները պաշտոնական բնույթ ստանան, և միությունը պարտավորված լինի անել այն ամենը, ինչի մասին խոսվում է փաստաթղթում:

Խաչատրյանն ասաց, որ միության դռները միշտ բաց կլինեն ուսանողների առաջ: «Ցանկության դեպքում տարվա մեջ երկու կամ երեք անգամ կարող ենք տրամադրել մեծ դահլիճը, իսկ փոքր դահլիճը` ամիսը մեկ անգամ»,-նշեց միության նախագահը և ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ ու մասնակցել բոլոր ծրագրերին:

Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն հայտնեց Հարություն Խաչատրյանին նախաձեռնության համար:

«Իրականում բուհն այդ աջակցության կարիքը շատ ունի, քանի որ մենք շենքային անհաջող պայմաններում ենք, և այն շքեղ տարածքի դռները, որ Հարություն Խաչատրյանը բացել է մեր առաջ անգնահատելի է: Ես դա ընկալում եմ ոչ միայն որպես բարի կամք, այլև օգնության ձեռք ուսանողներին: Համոզված եմ, որ վարձատրություն լինելու է հարգալից վերաբերմունքի և մեր ուսանողների ստեղծագործական աշխատանքների միջոցով»,-ասաց նա:

Ստորագրման արարողությունից հետո Կինոմիության փոքր դահլիճում ցուցադրվեցին ԵԹԿՊԻ-ի ուսանողական ֆիլմերը, որոնք 2019 թվականի մայիսի 7-13-ը կներկայացվեն Մոլդովայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի «Classfest» միջազգային ուսանողական կինոփառատոնին։

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

Մշակույթ

ԱՄՆ-ում կյանքից հեռացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում