Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թևան Պողոսյանը պարզաբանել է վիզաների ազատականացման գործընթացն ու ժամկետները

Թևան Պողոսյանը պարզաբանել է վիզաների ազատականացման գործընթացն ու 
ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական Միության հետ վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել առնվազն 4 տարի, և այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մեծ «տնային աշխատանք» ունի անելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մարտի 7-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

«Առաջին փուլը քաղաքական որոշման փուլն է, երբ Եվրոպական խորհուրդը հանձնարարում է Եվրոպական հանձնաժողովին` սկսել տեխնիկական բանակցությունները: Տեղի կունենա՞, արդյոք, այդ քաղաքական որոշումը մինչև ընտրությունները, թե կմնա հաջորդ խորհրդին, պետք է հասկանալ, որ այստեղ չպետք է ձեռքներս ծալած նստենք: Բարեփոխումներ պետք է անենք, տեխնիկական փաթեթն ուսումնասիրենք, շատ ծրագրեր իրականացնենք: Դրանից հետո, եթե քաղաքական որոշումը լինի, բանակցություններ սկսվեն, դրանք կարող են 1-2 ամիս տևել, բայց հետո տեխնիկական պայմանների իրագործումը տևելու է առնվազն չորս տարի: Այս ողջ գործընթացների ավարտին գալու է նորից քաղաքական որոշման փուլը»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած վերջին այցին՝ Պողոսյանը նշեց, որ դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրագործման համար Հայաստանի իշխանությունները պետք է հետևեն ԵՄ-ում տեղի ունեցող իրադարձություններին:

Հունվարի 29-ին ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ Եվրոպական Միությունը մինչև Եվրոպական խորհրդարանի ընտրությունները չի քննարկի Հայաստանի Հանրապետության հետ վիզաների ազատականացման հարցը: Եվրախորհրդարանի ընտրությունները կկայանան 2019 թ. մայիսի 23-26-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am