Միջազգային

Բրիտանիան ներմուծման մաքսերի 80 – 90 տոկոսը կչեղարկի առանց «գործարքի» Brexit-ի դեպքում. Sky News

2 րոպեի ընթերցում

Բրիտանիան ներմուծման մաքսերի 80 – 90 տոկոսը կչեղարկի առանց «գործարքի» Brexit-ի դեպքում. Sky News

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան չեղյալ կհայտարարի ներմուծվող ապրանքների վրա դրվող բոլոր առեւտրական մաքսերի 80 – 90 տոկոսն առանց համաձայնության Եվրամիությունից երկրի դուրս գալու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներ: Հեռուստաալիքի տվյալներով՝ համապատասխան միջոցները շարադրված են փաստաթղթում, որը կհրապարակվի այն դեպքում, եթե Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջորդ շաբաթ չհաջողվի կանխապահովել խորհրդարանի պաշտպանությունը Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջը կայանալիք քվեարկության ընթացքում: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, դա անակնկալ կդառնա բրիտանացի շատ արտադրողների եւ ֆերմերների համար:

Ըստ որում կառավարությունը մտադիր չԷ չեղյալ հայտարարել ավտոմոբիլների, տավարի եւ ոչխարի մսի, կաթնամթերքի, ինչպես նաեւ մանածագործական արդյունաբերության մի շարք ապրանքների առեւտրական մաքսերը: Հեռուստաալիքն ընդգում Է, որ նման «արմատական պլանը» միտված Է այն բանին, որ կանխվի ապրանքների գների կտրուկ բարձրացումը: Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պլանավորված Է 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, պլանի համաձայն՝ պետք Է սկսվի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում