Միջազգային

Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն. Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսը դեմ չԷ Ռուսաստանի Դաշնության հետ ընդհանուր արժույթ ստեղծելուն, բայց դա չպետք Է լինի ռուսական կամ բելառուսական ռուբլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք կողմ ենք: Իհարկե, դա կլինի ռուբլին, ձեզ մոտ (ՌԴ-ում) ռուբլին Է, մեզ մոտ Էլ Է ռուբլին: Դա չի լինի ո՛չ ռուսական, ո՛չ բելառուսական ռուբլին: Դա կլինի մեր ընդհանուր ռուբլին»,-ասել Է նա: Դրա հետ մեկտեղ Լուկաշենկոն այն կարծիքին Է, որ կարեւոր չԷ, թե որտեղ կգտնվի Էմիսիոն կենտրոնը: «Կարեւոր չԷ, թե որտեղ այն կլինի, թող լինի Պիտերում՝ Ռուսաստանի նախագահի հայրենիքում, իմ սիրած քաղաքում: Թող այնտեղ լինի»,-ասել Է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նաեւ ընդգծել Է, թե անհրաժեշտ Է, որ երկու երկրները գնան հետագա մերձեցման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում