Միջազգային

Հարցումը պարզել Է գերմանացիների կարծիքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման մասին

1 րոպեի ընթերցում

Հարցումը պարզել Է գերմանացիների կարծիքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման մասին
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը պաշտպանում Է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hannoversche Allgemeine-ն՝ վկայակոչելով հասարակական կարծիքի ուսումնասիրման YouGov սոցիոլոգիական ինստիտուտի հարցումը:

Հետազոտության արդյունքների համաձայն, այս դիրքորոշումը պաշտպանում Է երկրի բնակիչների 56 տոկոսը:

Շինարարությանը դեմ Է արտահայտվել գերմանացիների միայն 16 տոկոսը, իսկ 27 տոկոսը ձեռնպահ Է մնացել պատասխանից:

Հարցմանը մասնակցել Է Գերմանիայի 2058 քաղաքացի:

Գազատարի շինարարությունը ենթադրում Է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու ուղեգծի կառուցում՝ Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա: Թույլտվությունն արդեն տվել են ԳԴՀ-ն, Ֆինլանդիան եւ Շվեդիան, մնացել Է Դանիան:

«Հյուսիսային հոսք-2»-ի դեմ հանդես Է գալիս մի քանի երկիր, առաջին հերթին՝ Ուկրաինան, որը երկյուղում Է կորցնել ռուսական գազի տարանցումից ստացվող եկամուտները, եւ ԱՄՆ-ը, որն իր հեղուկացված բնական գազը Եվրոպա արտահանելու հավակնոտ պլաններ ունի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում