Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

«Օսկար 2019»-ի կարմիր գորգի ամենաշքեղ զգեստները

«Օսկար 2019»-ի կարմիր գորգի ամենաշքեղ զգեստները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների հանձնման 91-րդ արարողությանը, որը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Dolby հոլիվուդյան թատրոնում, հանրահայտ աստղերը ներկայացել են շքեղ և թանկարժեք զգեստներով:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ամենատպավորիչ և գեղեցիկ զգեստները:

Դերասանուհի, մոդել Շարլիզ Թերոնը ներկայացել է Dior-ի զգեստով

Դերասանուհի Էմմա Սթոունը` Louis Vuitton-ի յուրահատուկ զգեստով

«Ութերորդ դասարան» դրամայի 15-ամյա աստղ Էլսի Ֆիշերը կարմիր գորգով քայլել է մոդելավորող Թոմ Բրաունի հագուստով

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Հադսոնը` լիբանանցի Էլի Սաաբի կարմիր ու շքեղ զգեստով

Անգլիացի դերասանուհի Էմիլիա Քլարկը ներկաների ուշադրությունը գրավել է Balmain-ի զգեստով

«Եթե Բիլ-սթրիթը կարողանար խոսել» ֆիլմի համար «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» արժանացած Ռեջինա Քինգը հանդես է եկել Օսկար դե լա Ռենտայի հագուստով

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է դիզայներ Թոմ Ֆորդի զգեստով

«Աստղը ծնվեց» ֆիլմի «Shallow» երգի համար «Օսկարի» արժանացած երգչուհի Լեդի Գագան մասնակցել է մրցանակաբաշխությանը Ալեքսանդր ՄքՔուինի շքեղ սև զգեստով

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]