Վերլուծություն

«Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

6 րոպեի ընթերցում

«Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է
ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դիվերսանտներ են, որոնք ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել են ազատազրկման Արցախի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու համար: Դ. Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման ԼՂՀ սահմանը ապօրինաբար հատելու, զենք զինամթերք կրելու, լրտեսության, գողության և անչափահաս Սմբատ Ցականյանին ազգային ատելության հողի վրա սպանելու համար: Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման նույն քրեական գործի շրջանակներում: Այդ թվում երկուսի համար էլ ծանրացնող հանգամանք է այն, որ հանցանքները կատարվել են կազմակերպված խմբի կազմով և ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Նրանց հետ է եղել նաև Հասան Հասանովը, որը սպանվել է ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալիս: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ վերջինս եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների սպա, ինչին արդեն իսկ համապարփակ անդրադարձ է կատարվել Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում: Վերոնշյալ անձանց գործողությունների արդյունքում, բացի առևանգված և հետագայում սպանված Սմբատ Ցականյանի, նաև զոհվել է մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել մեկ կին:

Հարկ է նշել, որ Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը նախկինում ևս հատել են ԼՂՀ պետական սահմանը՝ «հետախուզություն իրականացնելու նպատակով». մասնավորապես առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Դ. Ասկերովի կողմից 2007թ. Քարվաճառում տեսանկարահանած մոտ 2 ժամանոց «հետախուզական» տեսանյութը, որտեղ վերջինս նշել է, որ 4-րդ անգամ է այցելում Քարվաճառ: Այս թեման ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հետևյալ թեզի շրջանակներում՝ «Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը որևէ հանցանք չեն կատարել, նրանք պարզապես իրենց հարազատների գերեզմաններն էին այցելում»: Այս թեզը, չնայած դրա դեմ բերված հայկական կողմի բազմաթիվ փաստարկներին, ադրբեջանական լրատվամիջոցներում գերակա և ճնշող դիրք ունի, ինչը կարելի է նշել, որ տեղ չի թողնում բազմակարծության համար և սույն դիսկուրսը մնում է միակողմանի ներկայացված, ինչը կարելի է որակել որպես անհիմն ժխտողականություն: Ադրբեջանական կողմի անհիմն ժխտողականությունը արտահայտվում է նաև այն կետով, որ, օրինակ, haqqin.az կայքը «Հայերը կամազի վարորդին ներկայացրել են որպես ադրբեջանցի հետախույզ» հրապարակման մեջ տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ Դ. Ասկերովը, 2007թ. ապօրինաբար հատելով ԼՂՀ պետական սահմանը, ներխուժել է Քարվաճառի շրջան և այնտեղ զբաղված է եղել «լրտեսական գործունեությամբ», (մասնավորապես տեսանյութում երևում են նաև զենքեր, և մեկնաբանողը նշում է, որ «մի հայից ոչխար են գողացել»): Ադրբեջանական մեկ այլ՝ oxu.az կայքի հոդվածում, բացառապես ենթադրությունների հիման վրա կասկած է հայտնվում ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակված փաստական նյութերի, մասնավորապես զենքերի լուսանկարների հետ կապված, նշելով, թե «ադրբեջանական հետախուզությունը ավելի լավ զենքերով է զինված», պնդում է արվում, թե «դիվերսանտը դրոշով չէր գնա դիվերսիայի»: Այսինքն՝ փաստերի և տրամաբանական խեղաթյուրումների միջոցով փորձ է արվում կոծկել հայկական կողմի հրապարակած փաստական նյութերը:

ԼՂՀ դատարանի վճռի հիմքում ընկած փաստական նյութերի և Հանրային Հեռուստատեսության կողմից հրապարակված դիվերսանտների մոտ հայտնաբերված տեսանկարահանումների կադրերից հետո ադրբեջանական կողմի վերոնշյալ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում որևէ քննադատության: Հետևաբար, դրա փոխարեն հարկ ենք համարում առավել մանրամասն անդրադառնալ ադրբեջանական լրատվամիջոցներում և միջազգային հարթակներում ակտիվ քարոզչություն տանող որպես իրավապաշտպան ներկայացող Ահմադ Շահիդովի գործունեությանը: Վերջինս մասնավորապես օգտագործում է Դ. Ասկերովի որդուն՝ Քուրթօղլու Ասկերովին՝ «խղճահարություն» առաջացնելու համար: Զորօրինակ՝ 2017թ. սեպտեմբերի 11-22-ին Վարշավայում Ահմադ Շահիդովն ու դիվերսանտ Դիլհամ Ասկերովի որդին՝ Քուրթօղլու Ասկերովը, մասնակցել են ԵԱՀԿ նիստին: Դ. Ասկերովի որդին իր ելույթում փորձել է օգտագործել հետևյալ հուզական տարրերը, մասնավորապես՝ «թե բոլորն էլ երեխաներ ունեն, և ինչպես նրանք են ամեն երեկո ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, այնպես էլ ինքն է ուզում տեսնել հորը, նստել նրա կողքին և զրուցել»: Միայն թե նույն Քուրթօղլու Ասկերովը, նախևառաջ պետք է անդրադառնա իր հոր՝ Դիլհամ Ասկերովի կատարած քայլերի արդյունքում սպանված հարազատի, ընկերոջ, ամուսնու, հոր, որդու կորստի ցավին: Հատկանշական է, որ նույն Ա. Շահիդովը իր ֆեյսբուքյան հրապարակումներից մեկում նշել է, որ սույն անձինք Ադրբեջան վերադառնալու պարագայում կընկալվեն որպես «ռամիլսաֆարովներ»: Ուստի հարկ է արձանագրել, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի բերած փաստարկների նկատմամբ բացահայտ ժխտողականության հետ զուգահեռ, նկատվում է մարդու կյանքի արժեքը չգնահատելու ցավալի երևույթ՝ առկա հայատյացության համատեքստում:

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Քաղաքականություն

Նման իրավիճակ ԱՄՆ-ում եղել է շատ հազվադեպ. քաղաքագետն անդրադարձել է ընտրական գործընթացին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Վերլուծություն

Արևմուտքը Վրաստանին չի վանի իրենից, այլ կշարունակի աշխատել նրա հետ. վրացագետը՝ տարածաշրջանային վերջին զարգացումների մասին

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Քաղաքականություն

Իրանագետը մեկնաբանել է Իրանի նորընտիր նախագահի առաջին արտաքին քաղաքական ուղերձները

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Քաղաքականություն

Իրավիճակի բարդությունն այն է, որ Ֆրանսիայում կարող է հաստատվել երկիշխանություն. քաղաքագետի անդրադարձը

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Քաղաքականություն

Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը լի էր անակնկալներով. իրանագետի վերլուծությունը

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Քաղաքականություն

Ինչով է պայմանավորված Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումը․ մանրամասնում է արաբագետը

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Քաղաքականություն

Եվրոպայում արդեն տեսանելի է աջ ազգայնական ուժերի հաղթարշավը․ քաղաքագետն անդրադարձել է ԵՄ խորհրդարանական ընտրություններին

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Վերլուծություն

Նոր հնարավորությունների ժամանակաշրջան Հայաստանի և Սաուդյան Արաբիայի համար

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

Վերլուծություն

Բրյուսելյան եռակողմ հանդիպումն անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ իսկապես աննախադեպ էր. վերլուծաբանի կարծիքը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում