Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից, իսկ մնացյալ լրատվամիջոցներն էլ իշխանության կողմից իրականացվող հետապնդումների և սահմանափակումների արդյունքում խիստ կաշկանդված են:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է evrensel.net-ը:
International Press Institute (Մամուլի միջազգային ինստիտուտը) Թուրքիայում մամուլի ազատության վերաբերյալ զեկույց է հրապարակել, ըստ որի` Թուրքիայում ԶԼՄ-ների 95 տոկոսն ուղղորդվում են իշխանությունների կողմից:
Զեկույցում նշվում է, որ ԶԼՄ-ները թուրքական իշխանությունների կողմից հիմնականում սկսել են ուղղորդվել 2016թ. հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պայմաններում:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում փակվել է 170 լրատվամիջոց և հրատարակչատուն: