Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի և փոքր ու միջին ձեռնարկատիրությունների 
միջև համագործակցության նոր հարթակ ստեղծվեց

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը և ՓՄՁ համագործակցության ասոցիացիան հուշագիր ստորագրեցին՝  երկխոսության հարթակի ձեւավորման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմերը հուշագիրը ստորագրեցին փետրվարի 15-ին խորհրդարանում:

«Ստեղծվում է մի հարթակ, որտեղ փոքր ու միջին բիզնեսին վերաբերող հարցերը հրատապ կքննարկվեն: Խնդրիրները մենք ի սկզբանե կկանխատեսնենք, որ մեծ ու անլուծելի չդառնան: Այս պահին համագործակցության հուշագիրը ստորագրում ենք 7 կազմակերպությունների հետ, բայց հետագայում կարող են նաև այլ կազմակերպություններ միանալ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Հուշագրին կարող են միանալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 15 անդամների թվով կազմակերպություններ:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նշեց՝ փորձել են այնպես անել, որ փոքր ու միջին բիզնեսի շահերը ներկայացնող առնվազն հիմնական ներկայացուցիչները ներգրավվեն հուշագրի ստորագրման գործընթացում։ «Ներկայացված են ՏՏ-ի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտի կազմակերպություններից, առևտրաարդյունաբերական պալատից և այլ վայրերից»,-եզրափակեց Ավագյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]