Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը կարեւորել Է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության ամրապնդումը

Պուտինը կարեւորել Է Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության ամրապնդումը
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս Է հայտնել, որ Իրանի ղեկավար Հասան Ռոուհանիի հետ հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի երկրների երկկողմ հարաբերությունների զարգացմանը միջուկային Էներգիայի, նավթի-գազի սեկտորում եւ այլ ուղղություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռուսական պետության ղեկավարն իր պաշտոնակցի հետ հանդիպում Է անցկացրել սիրիական խնդրին նվիրված Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովի նախաշեմին:
«Ընդհանուր առմամբ մեր բոլոր պլաններն իրագործվում են: Մեզ համար չափազանց կարեւոր կլիներ ամրապնդել, ուժեղացնել այդ ուղղությունը»,-հայտարարել Է Պուտինը:
Նա նշել Է, որ 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացել Է 7,5 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ դոլար: Պուտինն ընդգծել Է, որ Իրանից ներմուծումն ավելացել Է ավելի քան 40 տոկոսով:
«Ընդգրկուն համատեղ նախագծեր են առաջ շարժվում միջուկային Էներգետիկայում, նավթի-գազի սեկտորում եւ այլ բնագավառներում: Մենք շատ ուրախ ենք դրա համար: եվ հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը լրացուցիչ ազդակ կհաղորդի մեր երկկողմ կապերի զարգացմանը»,-ընդգծել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]