Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 4 սանտիմետրով

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է 4 
սանտիմետրով

ԳԱՎԱՌ 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա փետրվարի 12-ի համեմատ այս տարի Սեւանա լճի մակարդակը նվազել է 4 սանտիմետրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 39 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1900 մետր 43 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ առայժմ ջուր չի տեղափոխվել, իսկ ստորերկրյա հոսքի ճանապարհով մուտք եղած ջրի քանակությունը կազմել է 3,5 միլիոն խորանարդ մետր: Լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am