Հասարակական

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-րդ հոդվածից՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

«Տեղեկացնենք նաև, որՌոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում